«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Փոստանջյանը ներկայացրել է Թուրքիայի կողմից հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտող օրինագիծ

Փոստանջյանը ներկայացրել է Թուրքիայի կողմից հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտող օրինագիծ
23.02.2017 | 21:38

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթումը և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը:

Նախագծի 4 հոդվածներում ասված է՝ «ՀՀ-ն դատապարտում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից»։ «Հայ ժողովուրդը ճանաչում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքը և հետամուտ է պահանջատիրության (տարածքային, նյութական, բարոյական) իրավունքի իրացմանը»։ «Հայ ժողովուրդը վերահաստատում է Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իրավունքը» և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:


«Հայաստանի և Արցախի հանրապետությունները, որպես ինքնիշխան պետություններ, որոնք վերականգնել են իրենց պետականությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, պարտավոր են հայ ժողովրդին պատկանող բոլոր տարածքների վերադարձման պետական քաղաքականություն իրականացնել: Հայկական պետական քաղաքականությունը պետք է նաև իրականացվի հայ ժողովրդի պատմական տարածքների բռնազավթումը և Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին օրենքի ընդունմամբ:

Այսօրվա հրամայականն է ՀՀ Աժ-ի կողմից օրենքի ուժով Թուրքիայի Հանրապետության դատապարտումը՝ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Արևելյան Հայաստանի (զգալի մասը) տարածքների բռնազավթման և հայերի Մեծ հայրենազրկման իրողության վերաբերյալ»:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ